Ներքին 3 տարի առաջ - 17:06 24-06-2023

Արցախում ծիրանը վաճառվում է աստղաբաշխական գումարով` 4000-4500 դրամ

«Այս պահին օդում մի թեթև լարվածություն կա՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, քանի որ հասկանալի է, որ ցանկացած սցենար ուղիղ ազդեցություն է ունենալու Արցախի իրավիճակի վրա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելավ այս պահին Արցախում տիրող իրավիճակից։

Հակոբյանը հավելեց, որ իրենք էլ փորձում են տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ճշտումներ կատարել, հստակ ինֆորմացի ստանալ, փոխանցել բնակիչներին։

«Այս պահի երկնքում ուղղաթիռներ են թռչում, մենք վերջին ամիսներին նման բան չենք տեսել և այս պահին դեռևս չունենք տեղեկություն, թե ինչով է պայմանավորված այդ ամենը»,- Հակոբյանը ավելացրեց, որ հավանաբար դրանք ռուսական խաղաղապահների ուղղաթիռներն են։

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Հակոբյանն ասաց. «Սա Ադրբեջանի ցինիզմի հերթական դրսևորումն է, երբ Կոնգրեսականների հայտարարությունների, ԵԽԽՎ-ի որոշումից նույնիսկ կա ինֆորմացիա, որ մեկ օր առաջ է տեղադրվոլ այդ պատնեշը և բետոնները մեկ օր առաջ են արվել, բայց հատուկ չեն հրապարակվել, որ հատուկ ցույց տան ցնծացող կողմին, այսինքն Հայաստանի մեր այն քաղաքացիներին և քաղաքական ուժերին, որոնք դեռևս իրենց հույսը Արևմուտքի հետ են կապում, որ տեսեք ի պատասխան Արևմուտքի կոչերի՝ այսպիսին է Ադրբեջանի պատասխանը։ Ալիևն այսօրվա հայտարարություններում խոսեց, որ որևէ գործոն չի կարող իրենց հետ կանգնեցնել իրենց որոշումներից և հերթական ծրագիրն էր «Արևմտյան Զանգեզուրի» վերականգնումը, այսինքն՝ որևէ բան Ադրբեջանի քաղաքականության մեջ չի փոխվել, որևէ զսպող հանգամանք չկա, որ իրենք առաջ չգնան»,- ասաց Հակոբյանը։

Խոսելով Արցախի սննդամթերքի պաշարներից՝ Հակոբյանն ասաց, որ խնդիրներ շատ կան սննդամթերիքի հետ կապված, խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան։

«Խնդիր կա հիմնականում մրգի և բանջարեղենի հետ կապված, գյուղատնտեսական այդ կուլտուրաները գրեթե իսպառ վերացել են։ Մարդիկ, ովքեր կարողանում են խանութներում մի քանի կգ լոլիկ կամ ծիրան ունենալ, դրանք աստղաբաշխական գներով են վաճառում և այդ առումով վերահսկողություն չկա։ Շատ ցածր որակի ծիրանը վաճառվում է 4000-4500 դրամով»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են