Ներքին 3 տարի առաջ - 10:45 15-06-2023

Եթե անցած տարի ծիրանը ՌԴ տանում էին 600 դրամով, ապա այժմ այն արժե 350 դրամ

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր ծիրանի արտահանման հետ կապված գործարարների խնդիրներին։

Մասնավորապես՝ նշել էինք, որ մեր դաշնակից երկրում սպառման ծավալները կտրուկ նվազել են, դրանից բացի՝ ռուբլու փոխարժեքի տատանումները նպաստել են նրան, որ այլևս ձեռնտու չէ միրգ արտահանել։

Արդյունքում՝ գյուղացու բերքը մնացել է, ինչն էլ նպաստել է որոշ չափով գների նվազման։

Գործարար շրջանակից մեր աղբյուրը նշեց, որ եթե անցած տարի այս ժամանակ ծիրանը Ռուսաստան տանում էին 600 դրամով, ապա այժմ այն արժե 350 դրամ։

Այսինքն՝ պրակտիկորեն ոչ ձեռնտու է ծիրան արտահանելը։ Դրանից բացի՝ այս տարի բերքը բավականին քիչ է, եղածն էլ պետք է իրացնեն ներքին շուկայում համեմատաբար մատչելի։

Նշենք, որ երևանյան խանութներում 1կգ ծիրանի գինը տատանվում է միջինում 700-1000 դրամի սահմանում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից