Ներքին 42 րոպե առաջ - 12:03 23-10-2026

Գյումրիի ծայրամասում անձրևից հետո նույնիսկ երթևեկելն է անհնարին. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Ավստրիական թաղամասի բնակիչներից մեկը ահազանգում է թաղամասի ճանապարհների անմխիթար վիճակի և, իր խոսքով, Գյումրու քաղաքապետարանի իրականացրած կիսատ-պռատ աշխատանքների մասին։

Բնակիչը դժգոհում է, որ տեխնիկան հասնում է Անի թաղամաս, Չարենցի փողոց, ճանապարհի հարթեցման աշխատանքներն իրականացնում թերի ու հեռանում՝ Ավստրիական թաղամասը թողնելով անբարեկարգ վիճակում։

«Գյումրու քաղաքապետարանի փնթի աշխատելաոճին նայեք։ Տեխնիկան գալիս, հասնում է Անի թաղամաս, Չարենցի փողոց, կիսատ-պռատ հարթեցման աշխատանքներ իրականացնում՝ շատ վատ ձևով։ Գալչկան դնում են, 5-10 մետր ավել հարթեցման աշխատանքներն էլ չեն անում ու Ավստրիական թաղամասը թողնում խայտառակ վիճակում։ Հետո էլ ներկայացնում են, թե աշխատանք են կատարում։

Ձեր կատարած աշխատանքին համապատասխան էլ մարդիկ կվճարեն գույքահարկ ու տեղական տուրքերը»,- դժգոհում է բնակիչը։

Փաստորեն, ըստ բնակչի ահազանգի, ճանապարհների հարթեցման աշխատանքները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև թաղամասի բնակիչներին ստիպում են շարունակել երթևեկել անբարեկարգ ճանապարհներով։

Անձրևներից հետո ճանապարհների վիճակն առավել է վատթարանում՝ դժվարացնելով բնակիչների տեղաշարժը։

Բնակիչը դժգոհում է, որ քաղաքային իշխանությունների ներկայացրած աշխատանքների և իրական պատկերի միջև մեծ տարբերություն կա, իսկ դրա հետևանքներն ամեն օր կրում են թաղամասի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել