copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 16:05 30-05-2023

Պետրակովը փոշմանել է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում դարպասապահի դիրքը շարունակում է խնդրահարույց թեմա լինել։

Դավիդ Յուրչենկոյի՝ կարիերան ռուսական մեդիալիգայում շարունակելուց հետո, ըստ երևույթին, ավարտվեց նաև ազգային թիմի դարպասում նրա ժամանակաշրջանը։

Oragir.News-ի հայտնի է դարձել, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրելու է «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչին։

Թուրքիայի ընտրանու հետ հանդիպումից հետո Չանչարևիչի՝ հավաքական չհրավիրվելու մասին խոսել էր «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը։ Պետրակովը ասուլիսում անդրադարձել էր Չանչարևիչի տարիքին։

Ամենից շատ դիտված