Սպորտ 3 տարի առաջ - 20:37 27-03-2023

Կլինեն փոփոխություններ, նորամուծություններ․ Պետրակովը՝ Կիպրոսի հավաքականի հետ խաղի մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի ընտրանու հետ։

Հանդիպման նախօրեին կայացել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Պետրակովը դարձյալ անդրադարձել է Թուրքիայի հետ հանդիպմանը․

«Թուրքիայի դեմ խաղում տղաները նվիրվածության հաշվին կարողացան քչացնել տարբերությունները։ Ըստ իս՝ 11-մետրանոց կար այն դրվագում, երբ Հարոյանին գցեցին տուգանային հրապարակում․ մրցավարը նույնիսկ VAR համակարգով կրկնապատկերը չդիտեց։ Ես գոհ եմ տղաների խաղային կարգապահությունից»,- ասել է մարզիչը։

Խոսելով առաջիկա հանդիպման մասին՝ ուկրաինացի մասնագետն ասել է․

«Կիպրոսի հավաքականը եվրոպական միջակ թիմ է։ Լավ տպավորություն է թողել նախորդ խաղերում, մարզչական լավ աշխատանք է կատարվում։ Կլինեն նորամուծություններ, որոնց մասին այժմ չեմ խոսի»։

Ասուլիսի տեսանյութը՝ ստորև․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին