Սպորտ 7 ամիս առաջ - 23:04 10-09-2023

Հաղթանակի գրավականը կարող է լինել այն, որ խաղում ենք տանը՝ երկրպագուների աջակցության ներքո․ Պետրակովը՝ Խորվաթիայի ընտրանու դեմ հանդիպման մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Խորվաթիայի ընտրանուն։

Հանդիպումից առաջ կայացել է Ալեքսանդր Պետրակովի և Նաիր Թիկնիզյանի մամուլի ասուլիսը։

Ազգային մարզչի ասուլիսի հատվածը․

-Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնել, և ինչի՞ շնորհիվ մեր հավաքականը կարող է հաղթել Խորվաթիայի հավաքականին:

-Մենք աշխատում ենք վերականգնման վրա, մեր բոլոր բժիշկները, մերսողները, նույնիսկ մարզումները ուղղված են դրան: Մենք ստանում ենք նաև GPS համակարգի տվյալներ, որոնք վերծանելով, հասկանում ենք ֆուտբոլիստների մարզավիճակը: Իսկ ինչը վերաբերում է երկրորդ հարցին՝ հաղթանակի գրավականը կարող է լինել այն, որ խաղում ենք տանը՝ երկրպագուների աջակցության ներքո, ինչպես նաև մեր նվիրվածությունը խաղին, և պակաս կարևոր չի լինի նաև բախտի գործոնը:

-Խաղից առաջ պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը չի կարող մասնակցել խաղերին: Գիտե՞իք արդյոք, որ նա վնասվածք ուներ և ինչու՞ նա չփոխարինվեց մեկ այլ ֆուտբլիստով:

-Ո՛չ, չգիտեինք այդ մասին: Ես «Սլովանի» խաղի վերջում նկատեցի, թե ինչպես նա ոտքը բռնեց և ընկավ: Հավաքական ժամանելուց հետո մեր բժիշկները ստուգեցին և հասկացանք, որ ի վիճակի չի լինի խաղալ: Որևէ մեկին չկանչեցի, քանի որ հարձակողական գծում ունեինք 7 ֆուտբոլիստ, ըստ այդմ էլ կարիք չզգացի կանչելու:

-Ձեր կարծիքը Ժիրայր Շաղոյանի մասին, ով այս անգամ չի հրավիրվել ազգային հավաքական: Երբ դուք նոր էիք եկել, ասացի,ք որ նա և Սերոբյանը հայկական ֆուտբոլի ապագան են: Հիմա ի՞նչն է փոխվել և ի՞նչ հույսեր եք կապում նրա հետ

-Պատճառն այն է, որ նա ակումբում խաղում է, սակայն գոլեր չի խփում: Հիմա հավաքականի հարձակման գծում շատ մեծ մրցակցություն կա: Անցել են այն ժամանակները, երբ ֆուտբոլիստները հրավիրվում էին անկախ նրանից խաղում են, թե ոչ կամ ինչ մարզավիճակում են գտնվում, բայց մենք ինչպես նրա, այնպես էլ մյուս ֆուտբոլիստների խաղին շարունակում ենք հետևել: Թող առաջընթաց գրանցի, քանզի հավաքականի դռները միշտ բաց են նրա առաջ:

-Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի Պրեմիեր լիգայի մասին: Արդյո՞ք ինչ-որ առաջընթաց նկատում եք: Հնարավո՞ր է արդյոք, որ նոր խաղացողներ հրավիրվեն Հայաստանի հավաքական:

-Կարծում եմ` առաջընթաց կա, մասնավորապես այն, որ նոր ներդնողներ են հայտնվում, օրինակ «Նոայի» պես ակումբում: Կա նաև ԲԿՄԱ-ն, որը ևս մեծ առաջընթաց է գրանցել: Ես շատ զարմացած եմ, որ Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է, սակայն ես մտածում էի, որ ինչ-որ բան հերիք չէ: Ես ՀՖՖ նախագահին էլ ասացի այդ մասին: Խոսքը 5 աստղանի մարզադաշտի մասին է, քանի որ հազարավոր մարդիկ ցանկանում են գալ և ֆուտբոլ դիտել, բայց այդպիսի մարզադաշտ դեռ չկա: Շատ կարևոր է, որ հայ ներդնողները այդպիսի ներդրումներ իրականացնեն մանկապատանեկան ֆուտբոլում: Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին՝ դեռ չեմ դիտել մինչև 21 տարեկանների հավաքականի հանդիպումը: Նայելուց հետո եզրակացություններ կանեմ, բայց նշեմ, որ Հայաստանի Պրեմիեր Լիգայում դեռ չկան արժանի ֆուտբոլիստներ, որոնց դեռ չեմ հրավիրել: Ինչ վերաբերում է երիտասարդներին՝ ես միշտ խրախուսում եմ նրանց չվախենալ և ուժերը փորձել արտասահմանյան ակումբներում՝ չլճանալով այստեղ:

-Արդյո՞ք պատրաստ է Վահան Բիչախչյանը վաղվա խաղին: Հարոյանը չի մասնակցելու վաղվա հանդիպմանը: Ինչպե՞ս է նրա բացակայությունը ազդելու Ձեր մարտավարության վրա: Եվ վաղվա խաղի վերաբերյալ արդյո՞ք Ձեր մտքում փոփոխություններ տեղի ունեցել են:

-Իմ պլանները չեն փոխվել: Հարոյանը մեր թիմի ավագն է և շատ կարևոր անձնավորություն մեր թիմում: Նա երեկ մարզվել է թիմի հետ, ինչպես նաև ընթրել ու գնացել տուն, այսօր ևս մարզվելու է, իսկ ինչ վերաբերում է Վահանին՝ այո նա ձեռքի հետ կապված խնդիր ունի, այսօր կմարզվի, եթե ամեն բան լավ ընթանա՝ հատուկ ֆիքսող սարքի շնորհիվ դուրս կգա խաղադաշտ:

-Խնդրում եմ գնահատել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի և Սարգիս Ադամյանի խաղը: Նրանք երկուսն էլ դուրս եկան Թուրքիայի դեմ խաղին, սակայն կարելի է ասել այդքան էլ չտպավորեցին: Արդյո՞ք երկրպագուների պահանջն է նրանց հանդեպ ավելի մեծ, թե՞ նրանք այդքան էլ չեն բավարարում:

-Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով, ինչպես նաև նրանց աշխատանքի մոտեցմամբ:

-Վարազդատ Հարոյանի բացակայության պայմաններում ո՞վ է լինելու Հայաստանի հավաքականի ավագը:

-Վաղը կտեսնեք: Նախկինում այլ օրենք էր, ավագը լինում էր այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ խաղն էր անցկացնում Հայաստանի հավաքականի կազմում: Ես առաջարկեցի փոխել դա, նրանք համաձայնեցին: Վաղը կտեսնեք:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
10:28 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կին է հոսպիտալացվել. shamshyan.com
21:59 Ոտքի՛ հանուն այն ամենի, ինչ մնացել է
23:27 Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
13:00 Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան»
11:49 Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
23:54 Մենք հիմա սահմանազատում են ՀՀ սահմանը․ Կիրանցը սահման չունի․ Նիկոլ Փաշինյան
22:36 Սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի
23:48 Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը գործընթացին