Ավելին 3 տարի առաջ - 20:05 29-05-2023

Սկանդալային ու հանճարեղ Էմի Ուայնհաուսը

Սկանդալների և դատական գործերի կենտրոնում գտնվող այս երգչուհին շատերի սրտերն է գրավել իր յուրահատուկ երաժշտական ոճով։ Էմի Ուայնհաուսը այն տաղանդավոր երգչուհիներից է, ում մահից հետո էլ շարունակում են լսել նրա կատարմամբ երգերը։ Էմին ուներ շատ հետաքրքիր հագուստի ոճ և այդ պատճառվ դարձել է շատ դիզայներների ոգեշնչման աղբյուրը։ Ուայնհաուսը մեծ դերակատարում է ունեցել սոուլ, ինչպես նաև բրիտանական երաժշտության ճանաչման մեջ։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը։

Երգչուհին ներառվել է գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին և միակ բրիտանացի երգչուհի, ով արժանացել է 5 գրեմմի մրցանակի։ Ուայնհաուսի Back to black ձայնասկավառակը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի և 21-րդ դարի լավագույն ձայնասկավառակը։



Էմմի Ուայնհաուսը մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորը տարված են եղել երաժշտությամբ, ամենից առաջ՝ ջազով։ Կան շշուկներ, որ Էմիի հայրական տատիկը 1940-ականներին սերտ կապերի մեջ է եղել բրիտանացի ջազմեն Ռոնի Սքոթի հետ։ Էմիի մորեղբայրները եղել են հայտնի ջազմեններ։

Էմին տատիկին շատ էր սիրում և նրա պատվին ուներ դաջվածք ձեռքին (Cynthia)։

Սիրված երգչուհին տառապել է թմրամոլությամբ և հարբեցողությամբ։ Առաջին անգամ թմրանյութեր օգտագործել է 14 տարեկանում և այդ հասակում էլ գրել է իր առաջին երգը։

2007 թվականի մայիսի 18-ին Էմի Ուայնհաուսը ամուսնացել է Բլեյք Ֆիլդեր Սիվիլի հետ՝ Մայամիում։



Նույն թվականի օգոստոսին երգչուհին չեղյալ է համարել իր համերգները Բրիտանիայում և ԱՄՆ-ում՝ առողջության վատթարացման պատճառով։ Ամուսնու հետ մեկնել է վերականգնողական կլինիկա, որից 5 օր հետո ամուսինը լքել է նրան։

Սեպտեմբերին լայն արձագանք է ստացել այն դրվագը, երբ Էմին և Բլեյքը փողոցում վիճել են։ Երգչուհու խոսքերով դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամուսինը հայտնաբերել է նրան թմրանյութեր օգտագործելիս։ Ուայնհաուսի ներկայացուցիչները ամեն ինչում մեղադրել են պապարացիներին, որոնք անտանելի են դարձրել երգչուհու կյանքը՝ անտանելի դարձնելով այն։ Էմիի ամուսնու մայրը այն կարծիքին էր, որ զույգը պատրաստ է միասին ինքնասպանություն գործել։ 2007 թվականի նոյեմբերին Էմիի ամուսնու բարեկամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ Էմիի երկրպագուներին հորդորել են բոյկոտել Ուայնհաուսի արվեստը այնքան ժամանակ, մինչև զույգը չհրաժարվի «վատ սովորություններից»։

2008 թվականին Էմի Ուայնհաուսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ նրա մոտ ախտորոշվել է թոքերի էմֆիզեմա։

Սիրված և մեծ ճանաչում ունեցող երգչուհին մահացել է 27 տարեկան հասակում՝ ալկոհոլային թունավորումից, Կամդանում գտնվող իր տանը 2011 թվականի հուլիսի 23-ին։

Երգչուհու մահից հետո թողարկվել է նրա հետմահու ձայնասկավառակը 2011 թվականին։ Ձայնասկավառակի մեջ ներառված են 2002-ից մինչև 2011 թվականը չթողարկված ստեղծագործություններ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»