Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:01 29-05-2023

Ես չեմ բողոքել ու չեմ գրել․ Հովիկ Աղազարյանը` կարտոֆիլի փակված շուկայի մասին

Ամիսներ առաջ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև։

Օragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ այն շուկան, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, փակվել է, ավելին, տաղավարները նույնպես չկան, իսկ վաճառողների մասին ոչինչ հայտնի չէ։

Օragir.News-ը կապվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ճշտելու՝ արդյոք այդ միջադեպը որևէ կապ ունի շուկայի փակվելու հետ։

«Այն ժամանակ, երբ վիճաբանությունը տեղի է ունեցել, այդ քաղաքացին տրամադրվածություն ուներ այդ տարածքն իրենով անելու և հետո վարձակալությամբ տալու քաղաքացիներին և գումար աշխատելու։ Հետևաբար ինքը, այդ պահին միակը լինելով, առևտուրը կազմակերպել էր շատ անհարմար տարբերակով՝ փակելով երթևեկելի մի ողջ ուղի։ Իմ խնդրանքն ու դիտողությունը վերածվեց վեճի։ Ինձ համար անհասկանալի է, թե այն ժամանակ ով է թույլ տվել՝ տաղավարներն այդտեղ դրվեն, բայց բոլոր դեպքերում ես ասացի՝ փողոցը փակել եք, վթարային վիճակ եք ստեղծում, մի երեխա այն կողմից կանցնի, չի տեսնի, Աստված չանի՝ մի բան կլինի»,-ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ այդ ժամանակ քաղաքային իշխանությունները վիճաբանությունից հետո հետամուտ եղան հարցին և վերացրին ապօրինի շուկան․ «Փառք Աստծո, հիմա այդ տաղավարները հանված են, հիմա թաղապետարանը, թաղապետի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերականգնի կանաչ գոտին»։

Հարցին՝ ի վերջո իր բողոքի հիման վրա՞ են շուկան վերացրել, պատգամավորն ասաց․ «Ես չեմ բողոքել և գրավոր որևէ մեկին չեմ դիմել, չեմ գրել»։

Նշենք, որ կա տեղեկություն, որ վաճառողը, ում հետ վիճաբանել էր պատգամավորը, դեպքից հետո արտագաղթել է, սակայն պատգամավորի խոսքով՝ նա աշխատում է տվյալ տարածքում և ունի միրգ-բանջարեղենի խանութ․ «Որքանով տեղյակ եմ, ինքը աշխատեցնում է այդ շուկայի դիմացի մայթի խանութը, և հիմա իր առևտուրը, ըստ ամենայնի, ծաղկում է, քանի որ հիմա արդեն չկա մրցակից։ Իսկ արտագաղթելու մասին տեղյակ չեմ»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին