Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:12 04-04-2023

Ես իրենց հետ հանդիպելու իմաստ չեմ տեսնում․ Հովիկ Աղազարյանը՝ «Միասին» շարժման մասին

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր՝ ապրիլի 4-ին ժամը 16։00-ին հանրահավաք կիրականացնի ԱԺ-ի մոտ։ Այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտնել էր երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Խորհրդի անդամներից Արամ Սարգսյանը հայտարարել է, որ նրանք ԱԺ-ից երկու պահանջ ունեն․ «Առաջինը՝ պահանջելու ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպես անկախ սուբյեկտ, երկրորդը՝ հաշվի առնելով, որ այսօրվա իշխանությունը հինգը տարուց ավելի մեզ ներքաշել է պատերազմի մեջ և այսպես շարունակվում է հողեր «վարի տալ», ապա պահանջում ենք, որ վարչապետը հրաժարական տա»։

Oragir.News-ը կապվեց «Քաղաքաղցիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Պատգամավորն ասաց, որ թող պահանջեն․ «Եթե պահանջում են վարչապետի հրաժարականը, ապա ասեմ, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է, թող պահանջեն։ Ես իրենց հետ հանդիպելու իմաստ չեմ տեսնում։ Մեր խմբակցության որևէ պատգամավորների հանդիպումն իրենց հետ կոսնտրուկտիվ չի լինի, կոնստրուկտիվ կլինի, որ նրանք հանդիպեն ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի նրանց միջոցով այդ հարցերը, այդ օրակարգով բարձրացնեն Ազգային ժողովում»,- ասաց Աղազարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետությունը որպես անկախ սուբյեկտ ճանաչելու համար պետք է լինի Արցախի իշխանությունների դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ։

«Ինձ համար՝ որպես պատգամավոր, շատ էական պետք է լինի Արցախի Հանրապետության իշխանության դիրքորոշումը։ Օրինակ՝ մեր ընդդիմադիր գործընկերները, եթե հարց բերեն Ազգային Ժողով Արցախի հանրապետության սուբյեկտայնության հետ կապված, որովհետև մենք ունենք այդ սահմանագիծը և այդ գծով շարժվում ենք։ Մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում ճշգրտումներ կատարել այդ ուղղությամբ։ Մենք դա կկատարենք այն դեպքում, երբ ընդդիմադիր գործընկերները նման առաջարկությամբ հանդես գան, կամ եթե Արցախի իշխանությունները այսպիսի դիրքորոշում հայտնեն»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում