Երևան +10°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:12 19-05-2023

Ես իմ երեխուն չեմ շոյել, չեմ ասել՝ հաջող բալես, էլ չենք հանդիպելու․ Աստղ Գալեյան

Մեզ ոչինչ մի սովորեցրեք, մենք մեր երեխաներին ենք կորցրել, ինչ-որ բան էլ կարող ենք ավել ասել։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի շենքի առաջ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

«Մեր հոգու մեջ նայեք՝ ինչ է կատարվում։ Ես իմ երեխային չեմ կարողացել հրաժեշտ տալ։ Եռագույնով փաթաթել են, ու չգիտեմ՝ ինչն եմ պաչել՝ փա՞յտը, դրո՞շը, ի՞նչը։ Ես իմ երեխուն չեմ շոյել։ Չեմ ասել՝ հաջող բալես, էլ չենք հանդիպելու։ Հիմա մեզ ի՞նչ խորհուրդ եք տալիս։ Մեր արցունքները որպես թուլություն չընունեք»,- ասաց Գալեյանը։

Ամենից շատ դիտված