Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:28 25-05-2023

Աղբի հրդեհի ծուխը հազար հիվանդությունների ու «ռակի» բուն է. քաղաքացի

Գրեթե մեկ շաբաթ է՝ Նուբարաշենի աղբավայրը ծխի մեջ է, օրեր շարունակ չի հաջողվում մարել մայիսի 18-ից բռնկված հրդեհը։

Նուբարաշենի աղբավայրի ծուխը քամիների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներ է հասնում։ Հատկապես հրդեհի առաջին օրերին տհաճ հոտը զգալի էր աղբավայրից 2 կմ հեռու Նուբարաշենում, հարևան համայնքներում ու անգամ աղբավայրից 10 կմ հեռու գտնվող Կենտրոնում։

Օրեր շարունակ տարբեր բնապահպաններ ահազանգում են մարդկանց վրա ծխի բացասական ազդեցության մասին։

Այսօր Նուբարաշենի բնակիչները Oragir.News-ին հայտնեցին իրենց դժգոհութունը արդեն մեկ շաբաթ չհանգող հրդեհից։

Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ արդեն մեկ շաբաթից ավել է իրենք շնչում են այդ ծուխը, կորած են փոշու և կեղտի մեջ։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ տեղյակ է ծխի ունեցած բացասական ազդեցության մասին գիտի որ լուրջ առողջական հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ ուռուցքի առաջացման պատճառ կարող է լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։