Ներքին 3 տարի առաջ - 15:07 24-05-2023

Որովհետև в этой гостинице я хозяин. Հովիկ Աղազարյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած լարված միջադեպից։

Նրա խոսքով, «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Սարգսյանը ամբիոնից հայտարարեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը տղամարդկություն չունի. «Երևի դա բավարար չէր, ամբիոնից իջնելիս նայեց Արմեն Դանիելյանի կողմը և ասաց՝ «նայիր աչքերիս մեջ»: Ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց: Ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի: Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»:

Դիտարկմանը, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ ասել եք՝ «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքեց. «Դա հետո, երևի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:

Լրագրողների դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանն արձագանքեց. «Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին