Երևան +17°
copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:09 24-05-2023

Դավիթ Տոնոյանի տեղակալին հարցաքննել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ Մակար Ղամբարյանին, որպեսզի ներկայանա դատարան՝ որպես վկա հարցաքննվելու: Երեկ Մակար Ղամբարյանը անձամբ ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան եւ որպես վկա հարցաքննվել։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020թ.-ի նոյեմբերի 24-ին: Նրա անունը նաեւ «Օրսիսի գործ»-ի հետ էր կապվում: Հիշեցնենք,որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը եւ Դավիթ Գալստյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Եվ, ահա, այս գործի շրջանակներում էլ Մակար Ղաբարյանը ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:22 Երևանում 34-ամյա որդին տանը սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. shamshyan.com
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
14:44 Ադրբեջանցիները 5 ամսից հասնելու են Երևան․ Ալիևը Սևանում ոտքերն է լվանալու, Երևանում՝ թեյելու․ քաղաքացի
08:07 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Ժողովուրդ
18:44 Լարված իրավիճակ՝ Կիրանցում. ճանապարհը փակել են, կան սադրիչներ. ՈւՂԻՂ
16:32 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը, պահանջում են հրաժարվել միակողմանի զիջումներից
10:00 Պատերազմ է մոտենում. ՔՊ-ն քնած է ձևանում կամ միտումնավոր ոչինչ չի անում  
08:22 Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ Հրապարակ
15:53 Ժողովուրդը պետք է ըմբոստանա․ Տավուշի գյուղերն ապօրինաբար են հանձնվում․ Էդգար Ղազարյան