Սանկտ Պետերբուրգում կապկի ծաղիկ հիվանդության կասկածանքով հոսպիտալացված հինգ պացիենտի մոտ հաստատվել է այդ հիվանդությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բոտկինի անվան վարակիչ հիվանդությունների կլինիկական հիվանդանոցից։
Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ պացիենտների վիճակը կայուն է, ախտանիշները գնահատվում են թեթևից մինչև միջին ծանրության, և նրանք շարունակում են բուժում ստանալ։
Մեկ օր առաջ նմանատիպ հետաքննություն էր սկսվել Մոսկվայի մարզում, որտեղ ևս հինգ մարդ ներկայումս գտնվում է բժշկական հսկողության տակ։ Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղական մասնաճյուղը հայտնել է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է։
Գերատեսչությունը ձեռնարկել է հակահամաճարակային միջոցառումների ամբողջական շարք, իսկ մասնագետները պարզել են այն անձանց, ովքեր շփվել են հիվանդների հետ։ Տրվել է ախտահանում իրականացնելու հրահանգ։