Ուղիղ եթեր
Ավելին 9 ամիս առաջ - 17:55 19-08-2025

Սանկտ Պետերբուրգում ավազակը սփրեյով թալանել է մոտ 120 հազար դոլար

Սանկտ Պետերբուրգում անհայտ տղամարդն առանց աղմուկի թալանել է բիզնես կենտրոնի գրասենյակը։ Նա հանգիստ ներս է մտել, մոտեցել աշխատակցին, պղպեղի սփրեյ ցողել նրա դեմքին և վերցրել պայուսակը, որտեղ եղել է շուրջ 120 հազար դոլար։

Դրանից հետո հանցագործը դուրս է եկել և հեռացել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը որոնում է նրան։

Մինչ այժմ մնում է անհայտ, թե ինչպե՛ս էր ավազակը իմացել, որ աշխատակցի մոտ այդ պահին լինելու է փողով լի պայուսակ։

Ամենից շատ դիտված