Մամուլ 3 տարի առաջ - 08:14 20-05-2023

Հիմնազուրկ է Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը․ որոշում կա․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության վերջին նիստի օրակարգում եղել է երկու հարց: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջին հարցը եղել է ՀԱՊԿ-ի թեման, իսկ երկրորդ հարցը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մասով նախագծի քննարկումը: ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասով Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է այլեւս փակել թեման, հանել այդ հարցն օրակարգից, որեւէ հայտարարություն չանել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով՝ պատճառաբանելով, որ, ճիշտ է, ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները, բայց այդ կազմից դուրս գալը շատ թանկ գին կնստի ՀՀ-ի վրա: Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելուն, ապա տեղեկացանք, որ վարչության անդամներից մի քանիսն ասել են, որ հիմնազուրկ է Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը:

«Չենք կարող պաշտոնից հեռացնել հանձնաժողովի նախագահին՝ նիստի անդամների խոսքը չսահմանափակելու հիմքով: Թույլ հիմքեր են ներկայացվում. խայտառակ կլինենք»,- ներկաներից մեկը մոտավորապես այսպես է արտահայտվել: Հնչել է նաեւ տեսակետ, որ այս փուլում դա ամենակարեւոր հարցը չէ, որով պետք է իշխանությունը զբաղվի: Ի վերջո, որոշվել է Թովմասյանի պաշտոնանկության հարցը այդ պահի դրությամբ հանել օրակարգից, համենայնդեպս, երեքշաբթի մեկնարկող ԱԺ նստաշրջանում չի լինի այդ հարցը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել. պայմանավորվել են Թովմասյանի հարցին անդրադառնալ՝ հունիսի վերջին քառօրյային ընդառաջ: Այսինքն՝ հարցը վերջնականապես փակ չէ, ՔՊ-ն այն թողել է օդում կախված»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից