Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:15 26-08-2023

ՏԿԵ նախարարին պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում․ խոսնակ

Մամուլում երեկ տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մի քանի նախարարի պաշտոնանկ անել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում ղեկավարած ոլորտում վարչապետն օրեր առաջ Սյունիք այցի ժամանակ թերացումներ է նկատել։

Oragir.News-ը կապ հաստատեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը․

«Ես բամբասանքները չեմ մեկնաբանում, դրանք բամբասանքների որակի լուրեր են։ Սյունիք այցի ամբողջ ընթացքը վարչապետը լուսաբանել է, իր պաշտոնական էջում հրապարակումները կան, նախարարության պաշտոնական էջում ևս հրապարակումներ կան, անգամ այցից հետո էլ վարչապետը գրառում էր արել։ Կարող են կարդալ և տեսնել, այնտեղ դժգոհություններ կա՞ն նախարարի աշխատանքից, թե՞ ոչ»,- ասաց Հարությունյանը՝ պնդելով, որ Գնել Սանոսյանին պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան