Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:37 19-05-2023

Ջահելություն են արել․ ինչու են բնակիչները ծեծել Բարձրավանի համայնքապետին

Առանձնապես, որևէ բան չի եղել, դե ջահելներ են, ջահելություն են արել։

Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի վարչական նախկին ղեկավար Օնիկ Ավագյանն՝ անդրադառնալով օրերս մամուլում եղած տեղեկատվությանն՝ ըստ որի, իր որդին՝ Վահրամ Ավագյանը ծեծի է ենթարկել Բարձրավանի գործող վարչական ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։

«Թեթևակի վիճել են, պատմելու բան էլ չկա։ Երբ կռվի մասին լսեցինք, մտածեցինք՝ ամբողջ գյուղը ոստիկաններ կլինեն, բայց երբ գյուղ եկա, արդեն հանգիստ էր, Գորիսի ոստիկաններն էին եկել, գնացել, բայց արդեն ոչ լարված իրավիճակ կար, ոչ մի բան, ուղղակի ջահելություն են արել, անգամ ոստիկանությունում մեկը մյուսի նկատմամբ բողոք չի գրել»։

Shamshyan.com-ը մայիսի 9-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզ են մեկնել ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ ջոկատայինների մի խումբ ծառայողներ։ Շամշյանի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալների մեջ են գյուղապետի պաշտոնի համար պայքարող Արթուր Թևոսյանը, հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Զաքի» մականվամբ՝ Տիգրան Հարությանը ու ևս մոտ 10-ից ավելի անձինք։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում