Ներքին 3 տարի առաջ - 13:54 18-05-2023

Չենք կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի հայտարարությանը․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայ Ազգային Կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր, մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ:

Այդ կապակցությամբ հայտարարում ենք հետևյալը:

Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաեւ շուտափույթ կերպով
- լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները,
- ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը
-երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»»,– ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։

Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքական ուժերը համատեղ հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց