Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:54 14-05-2023

Մուրադ Պետրոսյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Մուրադ Պետրասյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 18:00-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին կյանքից հեռացել է Արցախի հասարակական, քաղաքական գործիչ, արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը: