Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:32 13-05-2023

Ամենամեծ աղետը՝ հասարակության հիասթափությունն ու ապատիան է․ Մանե Թանդիլյան

Այս իշխանությունների անպատասխանատվությունը, տգիտությունը, պոպուլիզմը և անգրագիտությունը աղետ են բերել մեզ: Սակայն ամենամեծ աղետը՝ հասարակության հիասթափությունն ու ապատիան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա նաև գրել է․ «Յուրաքանչյուր, անգամ ամենաբարդ խնդիրը կարելի է լուծել, եթե կա հավատ սեփական ուժերի նկատմամբ, կա միասնականություն գաղափարի շուրջ, և կա գրագետ ու պրոֆեսիոնալ թիմ:

Ցավոք սրտի, մեզ մոտ կայացած և պրոֆեսիոնալ մարդիկ հանրային հարթակներում շատ չեն երևում, որովհետև ինքնահաստատվելու և ուրիշների հաշվին կայանալու խնդիր չունեն:

Բայց դա բերել է նրան, որ պետական և հասարարական հարթակներում առաջ են եկել չկայացածներն ու տգետները: Մեր խնդիրն է ժողովրդին ցույց տալ տարբեր ոլորտների իրական առաջատարներին: Եվ մենք դա կանենք։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան»։

Գրառմանը կից Թանդիլյնաը հրապարակել է տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից