Արտաքին 3 տարի առաջ - 21:30 12-05-2023

Իրանը ազատ է արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները ազատ են արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիներին, որոնք ձերբակալվել էին Իրանում։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Քանանին շեշտել է, որ Թեհրանի գործողությունները պայմանավորված են եղել տարբեր մակարդակներում ֆրանսիական կողմի խնդրանքներով և կողմերի միջև կայացած բանակցություններով։ Նրա խոսքով՝ Իրանի դատական ​​համակարգը մարդասիրական գործողություններով և համապատասխան օրենքների ու կանոնակարգերի համաձայն ազատ է արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնցից մեկն ունի նաև Իռլանդիայի քաղաքացիություն։

Ֆրանսիայի երկու քաղաքացիների ազատ արձակումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակման որոշումը՝ այն անվանելով արդյունավետ և վստահություն կերտող քայլ։

Նշենք, որ Ֆրանսիայի երկու քաղաքացիները ձերբակալվել են նախորդ տարի աշնանը Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ