Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:07 10-05-2023

Գրիգոր Մինասյանը գործուղվում է Էստոնիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ համաձայն որի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի մայիսի 15-19-ը կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 15-19-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»,-ասված է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է