Արտաքին 3 տարի առաջ - 14:45 06-05-2023

Թբիլիսիում մեկնարկել է ոստիկանական քաղաքի կառուցման շինարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ Թբիլիսիի Պոլիտկովսկայա փողոցում մեկնարկել է «Ոստիկանական քաղաքի» կառուցումը, որը նախատեսված է լինելու հազարից ավելի ոստիկանների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ շինարարական կազմակերպությունը պնդում է, որ աշխատանքները կավարտվեն մոտ երկու տարում և բնակարաններ կտրամադրվեն հազար ոստիկանի։ Նրա խոսքով՝ նախագծի արժեքը կազմում է մոտ 125 մլն լարի։

«Ուրախ եմ, որ Վախտանգ Գոմելաուրիի հետ մասնակցել եմ շատ կարեւոր միջոցառման։ Ինչպես գիտեք, մեր որոշմամբ սկսեցինք «Ոստիկանական քաղաքի» կառուցումը, որը նախատեսված է լինելու հազարից ավելի ոստիկանների համար։ Աշխատանքներն արդեն սկսվել են, շինարարական կազմակերպությունը մեզ խոստանում է, որ մոտ երկու տարի հետո աշխատանքները կավարտվեն ու հազար ոստիկանի բնակարաններ կտանք»,- հայտարարել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել է, որ ոստիկանները սիմվոլիկ գին են վճարելու՝ մեկ քառակուսի մետրի համար մոտ 300 լարի, իսկ մնացած ծախսերը կհոգա պետությունը։ Նա նշել է, որ այս նախագիծը մեկանգամյա ծրագիր չի լինելու, ապագայում շարունակվելու է «ոստիկանական քաղաքների» կառուցումը։ «Մեր ցանկությունն է, որ դա երաշխավորվի օրենսդրական մակարդակով»,- ասել է նա։

Վերջինս նաև շնորհակալությունը է հայտնել ոստիկաններին՝ երկրի անվտանգությունը և քաղաքացիներին պաշտպանելու համար։


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից