Ներքին 3 տարի առաջ - 17:22 05-05-2023

Բազմաթիվ օրինախախտումներ կան. Կադաստրի կոմիտեի նախագահն ընդունել է Ֆիրդուսիի բնակիչներին

Այսօր Ֆիրդուսի թաղամասի բնակիչները հանդիպեցին Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին։ Դրանից առաջ էլ նամակներ էին ուղարկել կառավարություն, մի շարք հարցեր, բողոքներ են ներկայացրել, սակայն մինչ այսօր պատասխան չեն ստացել։

Բնակիչներից Ռոբերտ Բաղյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Թովմասյանի հետ բավականին կառուցողական զրույց են ունեցել․ «Թովմասյանը մեզ ճյուղեր ցույց տվեց։ Մենք պետք է ներկայացնենք մեր դիմումները, բողոքները։ Կոմիտեի ղեկավարը խոստացավ հետևել գործի ընթացքին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Ֆիրդուսիի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասել էր, որ, եթե իրենց վտարելու որոշում կայացվի, կայրեն տները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան