Ներքին 1 տարի առաջ - 21:38 24-09-2024

Ես իմ տնից դուրս չեմ գալու, թող չերազեն. կառուցապատողը դատի է տվել Ֆիրդուսիի բնակիչներին

«Դատարանից ելք է եղել սեպտեմբերի 2-ին, որ մենք ներկայանանք նիստին օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ին, և այս ծանուցացիրը մենք ստացել ենք սեպտեմբերի 23-ին, օգոստոսին կայացած դատական նիստը տեղի է ունեցել առանց մեզ»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրապետության նրբանցք 8Ա տան սեփականատեր Իսրայել Սաֆարյանը։

«Ուզում ենք բարձրաձայնել և՛ ԲԴԽ-ին, և՛ Արդարադատության նախարարությանը, որ այսպիսի խայտառակ իրավիճակներ են լինում ՀՀ-ի դատական իշխանությունում»։

Տան սեփականատերերից Դավիթ Սաֆարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կառուցապատող «Էլիտ հոլդինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել իրենց դեմ՝ պնդելով, թե տվյալ հասցեի բնակիչները խոչընդոտում են շինարարական աշխատանքներին։

«Դատական հայց է ներկայացրել 273 միլիոն դրամ բռնագանձման համար, քանի որ մենք խոչնդոտում ենք իրենց։ Հետաքրքիրն այն է, որ անցած տարի դատական նիստի ժամամակ մեզ վտարում էին կարդացել 408 միլիոն դրամով, այսինքն՝ ստացվում է, որ մենք խոչընդոտել ենք իրենց աշխատանքները, պետք է մենք 273 միլիոն դրամ վճարենք, այստեղից հետևություն․ եթե մի 2 ամիս էլ շարունակենք մնալ մեր սեփական բնակարանում, պետք է ոչ միայն բնակարանը տանք, այլև հավելավճար», - նշեց բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը