Արտաքին 3 տարի առաջ - 15:45 05-05-2023

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ինչպես փոխանցում է ադբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը և Չավուշօղլուն փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակին։

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ Վաշինգթոնում կայացած վերջին բանակցությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։