Ներքին 3 տարի առաջ - 09:58 05-05-2023

Կանաչ տուփով բրինձն էլ դարձավ դեֆիցիտ

Երեւանյան խանութներում պարբերաբար ինչ-որ ապրանքների դեֆիցիտ է նկատվում, իսկ որոշ ապրանքների դեպքում հավանաբար դեֆիցտով պայմանավորված կտրուկ թանկացում։

Մասնավորապես, սուպերմարկետներում եւ փոքր ու միջին խանութներում ի սպառ բացակայում է կանաչ տուփով թայլանադական երկարավուն բրինձը։

900 դրամ արժեցող այս բրնձի գինը կամաց-կամաց թանկացավ՝ հատելով 1000 դրամը, իսկ այժմ առհասարակ հնարավոր չէ գտնել։

Ու հայտնի չէ՝ ներկրման խնդիրներ են առաջացել, թե ոչ, կամ երբ կկարգավորվի։

Ամենից շատ դիտված