Ադրբեջանում գոհ չեն հայ-իրանական հարաբերություններից. Ալիև
copy image url

Ադրբեջանում գոհ չեն հայ-իրանական հարաբերություններից. Ալիև

Արտաքին 2 տարի առաջ - 21:30 03-05-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում գոհ չեն Հայաստանի և Իրանի հարաբերություններից։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության ժամանակ։

Ալիևը շեշտել է նաև, որ որպես քաղաքական գործիչներ, իրենք հասկանում են, որ յուրաքանչյուր երկիր իր արտաքին քաղաքականության մեջ ունի առաջնահերթություններ, իսկ Իրանն ու Հայաստանը հարևաններ են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում «այսպես կոչված օկուպացիայի ժամանակ» շատերն Իրանից ակնկալում էին նույն վերաբերմունքը որը դրսևորեցին Թուրքիան, Սաուդյան Արաբիան։

«Փաստորեն, այդ երկրները երբեք դիվանագիտական ​​հարաբերություններ չեն հաստատել Հայաստանի հետ՝ օկուպացիայի պատճառով։ Մարդիկ հավատում էին, որ ավելի բնական կլինի, որ Իրանը լինի այդ երեք երկրների շարքում և համերաշխություն ցուցաբերի»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Բաքուն Թեհրանից ավելի շատ ակնկալիքներ ուներ։ Նա միևնույն ժամանակ նկատել է, որ Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում քվեարկել է երկրի տարածքային ամբողջականության օգտին։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները ներկայումս գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ Նրա խոսքով՝ շատ դժվար է ասել՝ ՝ դրանք կմնա՞ն այդ մակարդակում, կիջնե՞ն, թե՞ կբարձրանան։ Նա ասել է, որ երկու երկրների հարաբերությունների կանխատեսումը շատ բարդ է։

Ադրբեջանի նախագահը հայտնել է նաև, որ Բաքուն իրանցի պաշտոնյաներից որոշ նամակներ են ստացել, որոշակի հեռախոսազրույցներ են եղել հարաբերությունները կարգավորելու համար։

«Սակայն, միանշանակ, մեր պահանջները օրինաչափ են և ողջամիտ։ Եթե ​​այդ պահանջները կատարվեն, ապա կարելի է խոսել կարգավորման մասին։ Եթե ​​ոչ, ապա այդպես էլ կմնա։ Կրկին, սա մեր ընտրությունը չէ։ Սակայն Իրանում բոլորը, բոլոր շրջանակները վերջապես պետք է հասկանան, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների ու ահաբեկչության լեզուն չի աշխատի։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան շուտ մենք կարող ենք նորմալացման նշաններ տեսնել»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակմանը՝ Ադրբեջանի նախագահն այս հերթական անգամ որակել է որպես միտումնավոր ահաբեկչություն։ Նրա խոսքով՝ հարձակման նպատակն էր սպանել ադրբեջանցի դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին, քանի որ այդ շենքում տեղակայված է ոչ միայն դեսպանատունն, այլ նաև դիվանագետների բնակարանները։

Ալիևը դժգոհել է, որ հարձակման ժամանակ 40 րոպե որևէ ոստիկան, կամ անվտանգության աշխատակից չի մոտեցել և միայն դեսպանատան աշխատակիցներից մեկի ջանքերով է հաջողվել փրկել մյուս ներկաների կյանքը։






Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
09:17 Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյանի նոր գրառումը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի

Ձեզ գուցե հետաքրքրի