Արտաքին 3 տարի առաջ - 20:00 22-04-2023

Ռուսաստանն ի պատասխան արտաքսում է ավելի քան 20 գերմանացի դիվանագետի. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ավելի քան 20 գերմանացի դիվանգետներ արտաքսվում են Ռուսաստանից՝ ի պատասխան Գերմանիայից Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության անդամների արտաքսմանը։ Այս մասին Զախարովան ասել է ռուսական РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում։

«Ավելի քան 20 գերմանացի դիվանագետների արտաքսվում են Ռուսաստանից»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բեռլինը ռուս դիվանագետներին զանգվածաբար արտաքսելու որոշում է կայացրել։ Գերատեսչությունում նշել էին, որ որ Մոսկվան հայելային պատասխան կտա Գերմանիայի իշխանությունների գործողություններին։

Բացի այդ ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում Զախարովան նշել էր, որ Գերմանիայի իշխանությունները նախօրոք ծանուցել են Մոսկվային դիվանագետների արտաքսման մասին, սակայն խնդրել են այդ տեղեկությունը չհանրայնացնել։


Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին