Օրեր առաջ տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը, որի ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։ Դիզայներ Արամ Նիկոլյանը ցուցադրաբար
այրեց Ադրբեջանի դրոշը։
Դեպքից հետո Արամ Նիկոլյանը բերման էր ենթարկվել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը
հայտնել էր, որ նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։
Oragir.News-ը կապ հաստատեց Արամ Նիկոլյանի հետ։ Ճշտող հարցին՝ դրոշն այրելուց հետո հաճախորդների թվի աճ, կամ նվազում եղե՞լ է, թե՞ ոչ, Նիկոլյանն ասաց․ «Ոչ մի բան չեմ պատասխանի։ Հիմա ինտերվյու չեմ տալիս»։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։