Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում ուղևորատար միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ։
Ինչպես հայտնում է NDTV-ն, միջադեպի հետևանքով կան նաև տասնյակ տուժածներ, որոնցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է։
Բախման պահին միկրոավտոբուսում գտնվել է ավելի քան 35 ուղևոր։ Զոհերի և վիրավորների մեծ մասը դպրոցականներ և քոլեջի ուսանողներ են, որոնք դասերից տուն էին վերադառնում։
Ըստ տեղի ոստիկանության և India Today-ի տվյալների՝ միկրոավտոբուսը ընթացել է շատ բարձր արագությամբ: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին։