Ներքին 3 տարի առաջ - 15:17 20-04-2023

Օրենքով սեպտեմբերին է նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրությունները. Գնել Սանոսյան

«Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության»։ Այա մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին:

Նա փաստեց, որ օրենքով է սահմանված, որ ընտրությունը սեպտեմբերին անցկացվեն:

«Ամենալավ մեխանիզմը օրենքով շարժվելն է, օրենքով սեպտեմբերին է նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև օրենք է»,-հայտարարեց Սանոսյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի