Ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ. ԱՆ
copy image url

Ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ. ԱՆ

Ներքին 2 տարի առաջ - 14:23 20-04-2023
Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր քննարկել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի փաթեթը մշակվել է Արդրադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակից, որի շրջանակներում կարևորվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, դատավարական խնայողության և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետության բարձրացման համար:

Քննարկումը կազմակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
08:00 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. Ժողովուրդ
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետքասե Հակոբյան
10:19 Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA