Ուղիղ եթեր

Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է. Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:51 20-04-2023
Ունենք 11 կիլոմետր, և այդ 11 կմ-ից 5 կիլոմետր հատված, որը համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ, էԷսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ պրոբլեմատիկ հատվածները կրճատվել են ևս 1,4 կիլոմետրով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում առկա իրավիճակին։

«Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ ևս էդքան սահման ճշգրտվել է։ Դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանանային գիծն անցնում է այստեղով։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են էդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այս սահմանից որոշակի հեռավորության վրա»,-ասաց նա։

Հարցին՝ խոսքը Հայաստանի տարածքից դուրս տեղակայվելու մասի՞ն է, քանի որ նրանք այս պահին ՀՀ տարածքում են, Փաշինյանը պատասխանեց․ «Տեսեք, էդ պրոբլեմատիկ հատվածը․․․ որովհետև նրանք գտնվում էին մեր գնահատմամբ ՀՀ ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ էդտեղ 5 կմ-ից ավելի էր պրոբլեմատիկ հատված, հիմա էդ 5 կմ-ն դարձել է 3,6։ Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահամանային կետը ճշգրտել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»։

Վարչապետը հույս հայտնեց, որ մնացած 3,6 կմ ճանապարհն էլ կշգրտվի։