Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 16:34 03-03-2026

Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ. Սրբուհի Գալյան

Ըստ վիճակագրության, անհայտ կորած 195 անձ ունենք: Անհայտ կորածների ընտանիքները ամեն ամիս Կառավարությունից ստանում են պետական աջակցություն: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ պետությունը աջակցություն չի ցուցաբերում նրանց՝ բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, աջակցությունը կրում է և ֆինանսական, և սոցիալական նշանակություն»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Պաշտպանության նախարարությունը չի զեկուցում, Գալյանը նշեց, որ իր կարծիքով նախաձեռնությունը բազմաոլորտ է ու խոսքը միայն ՊԲ անդամների մասին չէ, այլ խաղաղ բնակչության ու նրանց ընտանիքներին տրվող սոցիալական երաշխիքների.

«Օրենքի շրջանակը բավականին լայն է, և այն իրավասու մարմինը, որը պետք է ստանձնի գործողությունների, հետախուզման, ռեգիստրի վարման ու այլ առաքելությունները՝ օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունն է, ու մենք այս նախագծի շուրջ բոլոր գործընկերների հետ համատեղ ենք աշխատել»: