copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:38 14-04-2023

50-60 տարեկան ծառեր հատելը վանդալիզմ է, իսկ սակուրաները դեկորացիայի համար են

Երեկ առավոտյան Երևանի Սայաթ-Նովա պողոտայում առողջ ծառեր են հատվել։ Oragir.News-ը գնացել էր նշված տարածք, որտեղ շարունակվում էին ծառահատման աշխատանքնեը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։ Հատվել էր մոտ 50 ծառ, մոտավորապես այդքան ծառ էլ պետք է տնկվի։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով ծառահատման թեմային, ասաց. «Դուք հետևե՞լ եք իմ էջին, տեսե՞լ եք, որ իմ ամբողջ այգին են հատել։ Լավ կլինի, որ նման բաներին էլ հետևեք, որովհետև հիմա ես միայն Գնդեվազի իմ այգով եմ զբաղված։ Վանդալիզմ է տեղի ունեցել իմ այգում, ութ հարյուրից ավելի ծառ են հատել, այդքան ծառ երևի Երևանում չկա։ Մի խոսքով՝ Գնդեվազում հիմնադրածս այգին մի օրում, մի գիշերում ամբողջությամբ հատեցին։ Հարուցվել է քրեական գործ։ Անողը բացահայտվում է։ Ամենայն հավանականությամբ պատվեր են կատարել։ Ինչ վերաբերվում է Երևանում ծառերի հատումին, ես, իհարկե, դրան դեմ եմ, քանի որ դա ուրիշ տեսակի վանդալիզմ է, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու՝ դնում, ծառերը հատում են, հիսուն-վաթսուն տարեկան ծառեր։ Երևանն այնքան կեղտոտ քաղաք է դարձել, որ այդ ծառերն էլ չեն փրկում, փոխարենն ինչ-որ սակուրներ են բերում, տեղադրում, որոնք մեզ համար, անհասկանալի է, թթվածին ինչպես են արտադրելու, ու իրականում ոչ մի ֆունկցիա չկատարող, ուղղակի դեկորատիվ ծառերի առկայությունը քաղաքում իհարկե պրոբլեմատիկ է»։

Հարցին, թե արդյո՞ք բողոքի ակցիաներ պատրաստվում են անել, ինչպես տարիներ առաջ Մաշտոցի պողոտայում, պատասխանեց. «Ինչ վերաբերում է դրա վերաբերյալ բողոքի ակցիաներ անելուն, կանխարգելելուն, ապա մեր երկրում մենք հասել ենք մի շատ վտանգավոր կետի, որտեղ որևէ մեկի կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում՝ ոչ մի պաշտոնյա։ Մենք այդքան զոհ ունենք ու հիմա հասել ենք մի վտանգավոր կետի, որտեղ մեր սահմանները փոփոխության են ենթարկվում, ու նման խնդիրների ֆոնին ինչ-որ մի հատ ծառ հատելը մեծ հաշվով այն ռեզոնանսը չի տալիս, ինչը կտա 2012 թ․ Մաշտոցի պուրակում կամ դրանից առաջ, երբ ամբողջ Թեղուտի անտառը հատում էին՝ մի քանի օլիգարխի գրպանները լցնելու համար, մի ամբողջ հանրություն դրան դեմ էր կանգնել, որ ոչ մի բան չկարողանան անել, ու փոխարենն այն, ինչ արեցին, մարդկանց գրանտակերներ անվանեցին, որակազրկեցին, վարկաբեկեցին, ինչ կարողացան, արեցին, արդյունքում այսօր թեղուտցիները նստած լացում են, քանի որ իրենց անտառներն են ուզում, աշխատանքն են ուզում։ Ամեն ինչ շատ համաչափ է, շատ անարդար, բայց համաչափ»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա