Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:01 07-07-2023

Թույլ չենք տալու մտնել X զորամասի տարածք և վանդալիզմ անել. զոհվածի հայր

Արցախյան բոլոր պատերազմներում զոհված տղաներին նվիրված հուշահամալիր-թանգարանի` X զորամասի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Տարածքի սեփականատերը՝ Մելիք Հակոբյանը, պահանջում է, որ հուշարձանն ապամոնտաժվի և տեղափոխվի այլ վայր, իսկ զոհվածների ծնողները հայտարարում են, որ զիջման չեն գնալու, պայքարելու են, որ հուշարձանը մնա իր տեղում։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տարածքի սեփականատերը հուլիսի 4-ին կրկին բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով տարածքն ազատել։

«Սեփականատերը հուլիսի 4-ին գնացել, բողոք է գրել, որ քանդեք այդ տարածքը, քանի որ մեր սեփականությունն է հանդիսանում։ Դիմել ենք Փաստաբանների պալատ, պատահական հանդիպել ենք Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, խոսել ենք, այժմ հանդիպում է պլանավորվում նախագահի և վարչապետի հետ, որպեսզի այդ տարածքը հանդիսանա պատմամշակութային հուշարձանների պահպաման տարածք, որ սեփականատերը չկարողանա խոչընդոտ հանդիսանալ։ Հիմա քննարկումների փուլում ենք»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Նրա խոսքով՝ մինչ ծնողների մի մասը պետական մի կառույցից մյուսն են գնում, որպեսզի կանխի հուշարձանի ապամոնտաժումը, ծնողների մյուս մասը հերթապահություն է իրականացնում X զորամասի տարածքում, որպեսզի քանդման աշխատանքներ չկատարվեն։

«Մինչև նախագահի և վարչապետի կողմից չունենանք վերջնական պատասխան, այսինքն՝ մեզ մերժում են, թե չէ, որևէ մեկին թույլ չենք տալու մտնել զորամասի տարածք և վանդալիզմ անել։ Եթե մերժեն, ապա ծնողներով կգնանք վերջնական քայլերի, հնարավոր է՝ բախումներ լինեն։ Եթե իրենք մինչև վերջ պահանջեն, որ պետք է հուշարձանը քանդվի, ապա մենք պատրաստ ենք մեր կյանքի գնով պահպանել այդ ամբողջը ու չի քանդվելու, պայքարելու ենք ամեն ձևով․․․»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան