Ուղիղ եթեր
Բաստիոն 54 րոպե առաջ - 21:00 24-10-2026

Կիրանցում կանխել ենք այն, ինչ այսօր Փաշինյանը փորձում է անել Տավուշի և Տիգրանաշենի հետ. Գառնիկ Դանիելյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Գառնիկ Դանիելյանը խոսել է ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումների և բռնաճնշումների, նրանց մեկուսացնելու իշխանությունների քաղաքականության, վարչական ռեսուրսը չարաշահելու միջոցով ՔՊ-ի վերարտադրության, ներհայաստանյան գործընթացների վրա աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցության, կուսակցությունների նկատմամբ ցածր վստահության, հասարակության հետ ընդդիմության հետևողական աշխատանքի անհրաժեշտության, իշխանափոխության հնարավոր տարբերակների, Սրբազան շարժման ու դրա հանպատրաստից կազմակերպվելու, իրենց սխալների, շարժման ընթացքում իշխանությունների գործողությունների, ընդդիմության միավորվելու կարևորության մասին:

Գառնիկ Դանիելյանը խոսում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների՝ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, որը կազմված է երեք էտապից. իշխանությունը նախ փորձում է կանխել ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների առաջադրումը, երկրորդ փուլում արդեն առաջադրված թեկնածուներին փորձում են մեկուսացնել սուտ մատնությունների ու զրպարտությունների միջոցով, իսկ երրորդ փուլում, երբ ընդդիմադիր թեկնածուն ընտրվում է, սկսվում են նրա նկատմամբ բռնաճնշումները՝ սկսած ձերբակալությունից մինչև ողբերգական դեպքեր, ինչպես Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում:

Նախկին պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը պետք է հետևողական աշխատանք տանի հասարակության հետ՝ շահելու նրա վստահությունը, որպեսզի հնարավոր լինի հասնել իշխանափոխության:

Խոսելով Կիրանցում սահմանազատման մասին՝ Գառնիկ Դանիելյանը նշեց, որ մեր ճակատագիրը որոշվում էր ոչ թե Կիրանցում, այլ Երևանում, իշխանությունները մտադրվել էին զիջումների գնալ, մինչդեռ իրենք կարողացել են դա կանխել:

Այս և այլ ուշագրավ հարցերի շուրջ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:



Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան