Ներքին 6 ամիս առաջ - 23:28 12-03-2026

Տավուշի մարզի առանցքային նշանակության ջրամբարը ճահճացել է. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ահազանգ է հնչեցրել, որ ջրային ռեսուրսների կառավարման համար մեծ նշանակություն ունեցող Սպիտակ լիճ ջրամբարը անմխիթար վիճակում է։

«Ես գտնվում եմ Իջևան խոշորացված համայնքում։ Սա Սպիտակ լիճ ջրամբարն է։ Բազմիցս բարձրացրել եմ այս խնդիրը, որ լիճը պետք է բերվի իր նախնական տեսքին։ Պատասխան եմ ստացել կառավարությունից, որ զբաղվում են, բայց շատ առանցքային նշանակություն ունեցող ջրամբարում մինչ այս պահը որևէ աշխատանք չի տարվել, չնայած ասվել է, որ գումարի խնդիր չկա, պետբյուջեում կան դրա համար նախատեսված միջոցներ։
Լիճն այս պահին անխնամ վիճակում է։ Ջրամբարը մի քանի խնդիր է լուծել, դրա նշանակությունը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից շատ կարևոր է։ Նաև նախատեսված է եղել ոռոգման համար՝ անջրդի տարածքների ոռոգման նպատակով, և նաև ունեցել է տուրիստական շատ կարևոր նշանակություն։

Տարիների ընթացքում համակարգերի բացակայության և խաթարման պատճառով լիճը լցվել է ավազով, տիղմով և ճահճացել»,- արձանագրում է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ