Մամուլ 3 տարի առաջ - 08:26 14-04-2023

Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում շատ կոշտ զգուշացրել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի սկզբին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանին արեւմտյան գործընկերները շատ կոշտ զգուշացրել են, որ փակի դեպի Ռուսաստան «զուգահեռ արտահանման» եւ բանկային փոխանցումների խողովակները ու չօգնի Ռուսաստանին` հաղթահարելու արեւմտյան տնտեսական սանկցիաների ծանր բեռը: Մեր աղբյուրներն ասում են, որ նա շատ է ազդվել այդ խոսակցությունից եւ վերադառնալով Հայաստան` իր մոտ է հրավիրել ԿԲ նախագահին, կառավարության անդամների ու ՊԵԿ ղեկավարին եւ հանձնարարել է խստիվ փակել այդ խողովակները:

Այդ պահից ի վեր այն բոլոր հայկական ընկերությունները, որոնք վերջին մեկ տարում բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն եւ եկամուտներ ունեին, քանզի Ռուսաստանի որոշ ապրանքների պահանջարկն էին բավարարում, միանգամից զրկվել են ամեն ինչից:

Մեզ ասացին, որ անգամ օդանավակայանում են խիստ հսկողություն սահմանել, որ ուղեւորները բեռների մեջ չիպեր եւ IT տեխնոլոգիաների համար անհրաժեշտ պարագաներ պայուսակներում Ռուսաստան չտանեն: Շատ ընկերություններ չեն կարողանում բանկային փոխանցումներ անել ԱՄՆ եւ Եվրոպա` ապրանքների ձեռքբերման համար, եւ ամեն ինչ դադարեցվել է:
Այս ոլորտում գործող բիզնեսմենները զարմանում են, թե ինչքան պետք է վախեցած լինի երկրի ղեկավարը, որ առաջին իսկ կեսբերան հրահանգն այսպես հնազանդորեն կատարի` չփորձելով շրջանցելու ճանապարհներ գտնել: Մանավանդ՝ դա նշանակում է, որ քո երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու, եւ քո բիզնեսմեններն են խիստ տուժելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան