Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:02 05-04-2023

Դատախազությունը կոծկում է խուլիգանության հատկանիշներով գործը

Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքով դատախազությունում վարույթ չի հարուցվել։ Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Oragir.News-ի հետ զրույցում՝ իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դեպքում առկա էին առերևույթ խուլիգանության հատկանիշներ։ Մասնավորապես, խուլիգանության դեպքում գործ կարող էր հարուցվել՝ Քրեական օրեսգրքի 297-րդ հոդվածի հատկանիշներով, ինչպես նաև պատոնական դիրքի չարաշահման հատկանիշներով՝ քաղաքացուն ստորացնելու համար թիկնապահներին օգտագործելու մասով։

«Ելնելով այն բանից, թե ինչպիսի հրապարակումներ են եղել մամուլում, որոնք չեն հերքվում, քրեական վարույթ կարող է հարուցվել՝ հենվելով մամուլի հրապարակումների վրա։ Դա ոչ միայն դատախազության, այլևս ցանկացած այլ իրավապահ մարմնի լիազորությունն է»։

Նա ընդգծեց, որ վարույթ նախաձեռնելու ֆորմալ պարտականություն առաջանում է այն դեպքում, երբ անձը դիմում է վարույթ իրականացնող մարմնին և անմիջականորեն հաղորդում է ներկայացնում՝ հանցագործության մասին։ Օրինակ, Վլադիմիր Վարդանյանը, որքան հասկացաք, անմիջականորեն հաղորդում էր ներկայացրել, մեր պատկերացմամբ՝ ոչ ամբողջությամբ ճիշտ տվյալներ էր ներկայացրել, բայց էականն այն էր, որ դա առաջացրել էր պարտականություն՝ վարույթ նախաձեռնելու, ինչի արդյունքում անձը ձերբակալվել էր։

Այս դեպքում անձը հաղորդում չէր ներկայացրել, բայց դեպքի հնչեղությունն այնպիսին էր, որ պետք է անպայման հարուցվեր վարույթ, 2023 թ-ին առնվազն նման հանրային հնչեղություն ունեցող դեպք չի եղել, երբ նման հնչեղություն ունեցող դեպքով, եթե վարույթ չի նախաձեռնվում, ինձ մոտ հարց է առաջանում, թե այլ դեպքերով ինչո՞ւ պետք է հարուցվի»։

Մելիքյանն ասաց, որ չի կարծում, թե այս դեպքում ամեն բան ավարտվել է, ցանկացած պահի դեռ կարող է հարուցվել վարույթ, եթե քաղաքացին հաղորդում ներկայացնի։

«Դեռ վարույթ չի հարուցվել, քանի որ գործ ունենք քաղաքական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ, որոնք ամբողջական ազդեցություն ունեն իրավապահ մարմինների վրա, իսկ իրավապահ մարմինները չունեն բավարար ինքնուրույնության աստիճան՝ սեփական որոշում կայացնելու համար։ Եթե լինի Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կամ համաձայնությունը, կարծում եմ՝ քրեական վարույթը կարող է նախաձեռնվել անգամ առանց քաղաքացու ներկայացրած հաղորդման»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին