Ներքին 3 տարի առաջ - 15:15 01-04-2023

Գազալցակայանում լիցքավորելուց հետո մեքենան դուրս է եկել, մի քանի մետր քշելուց հետո պայթել․ shamshyan.com

Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արայիկ Երեմյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից, որոշ հատված առաջ շարժվելով ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների Ա. Երեմյանը թեթև մարմնական վնասվածք է ստացել, իսկ պայթյունի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին