Արտաքին 3 տարի առաջ - 15:58 31-03-2023

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը մեկնարկում են Rising Bull զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 31-ից մինչև ապրիլի 11-ը: «Интерфакс» գործակալությունից հայտնում են, որ Լիտվայի ռազմական գերատեսչությունում, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները պաշտպանական և հարձակողական գործողությունների հետ կապված վարժանքներ կանցկացնեն:

Շաբաթ օրը զորավարժությունների մասնակիցներն ու զինտեխնիկան Յոնավայի շրջանի Ռուկլա քաղաքից կտեղափոխվեն զորավարժությունների անցկացման վայր՝ Շվենչյոնսկի շրջանի զորավարժարան։ Ապրիլի 11-ին՝ զորավարժությունների ավարտից հետո, ռազմական տեխնիկան զորավարժարանից հետ կտեղափոխեն Ռուկլա։

Տեխնիկայի շարասյուները կուղեկցի ռազմական ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներում գործի կդնեն 1300 զինծառայողի և 250 միավոր ռազմական տեխնիկա։ Rising Bull զորավարժությունները կազմակերպվում են Լիտվայի զինված ուժերի ամենամյա խոշորագույն զորաշարժերին նախապատրաստվելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին