Ես իմ մեջ կրում եմ հանրային մեղադրողի կերպար. ՔՊ ՄԻՊ թեկնածու
copy image url

Ես իմ մեջ կրում եմ հանրային մեղադրողի կերպար. ՔՊ ՄԻՊ թեկնածու

Ներքին 2 տարի առաջ - 23:56 30-03-2023
«Դատախազության լիազորությունները տարատեսակ են, ամեն դեպքում կարելի է եզրահանգել, որ ես իմ մեջ կրում եմ հանրային մեղադրողի կերպար, իմ ամբողջ գաղափարախոսությունը սահմանադրական կարգի պաշտպանության մասին է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՔՊ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը։

Մանասյանը, անդրադառնալով հարցին, թե իր ՄԻՊ թեկնածու առաջադրվելն արդյո՞ք սահմանադրական խախտում չէ, քանի որ հեղինակություն և հանրային ճանաչելիություն չունի, պատասխանեց. «Սոցիալական ցանցերում հետևորդների քանակով կամ հաշվարկ անելու հնարավորությամբ աբսուրդ է որոշել տվյալ անձի հեղինակությունը։ Կան միջազգային չափանիշներ, որոնք բացարձակապես չեն վերաբերվում անձի ճանաչելիությանը»։

Մանասյանը, անդրադառնալով ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինելու ընդդիմության առաջ տարած թեզին, պատասխանեց. «Իրականում պետք է այս հարցին պատասխանել իրավական տեսանկյունից, ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը»։