Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 23:00 30-03-2023

Հիմնական հարվածի ուղղությունը Երասխն է լինելու․ Մանախ

Այսօր փակվել է Գորիս–Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհի փակմանը, հայտարարել է, որ սա տեղի է ունեցել 2022 թ․-ի օգոստոսին, երբ Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։

«Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով, ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը, ընդգծեց, որ ճանապարհի այդ հատվածի հանձնման մասին ինքը զգուշացրել է դեռ 2021 թ․-ի մայիսին։

«Այսօր «Փաշօղլին» հայտարարեց, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022 թ-ին։ Ստում է․ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։ Ես 2021 թ․-ին այդ մասին տեղեկացրել եմ»։

Նա առաջարկեց լրագրողական հետաքննություն անել և պարզել, թե որտեղ են Տեղ գյուղից դեպի Արցախ շարժվող ճանապարհի միջնամասում գտնվող Արցախի ոստիկանական անցակետի զինծառայողները։

«Թշնամին ամբողջ գիշեր ամրաշինական աշխատանքներ է կատարել, հարձակողական բնույթի խրամուղիներ է փորել Տեղ գյուղի սահմանին։ Սա նշանակում է՝ որ վայրկյանին ուզեց հարձակում գործել, հարձակումն իրականացնելու է»։

Նա նաև նշեց, որ թշնամին Արցախն արդեն իրենն է համարում։

«Արցախցին լուռ է, զինվորականների մոտ դժգոհություն է, որովհետև չեն թողնում մարտ վարել, անգամ պետությունն է ասում, որ մոտեցել են Ասկերանի, Շուշիի տակի հատվածով․ դիմագրավում չունենք Արցախում»։

Այվազյանի դիտարկմամբ՝ հաջորդ հարվածի հիմնական ուղղությունը Երասխն է լինելու։

«Ճեղքում են կատարելու, իսկ սա ասելու է՝ սա էլ է պայմանավորվածության արդյունք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:20 ՀՊՏՀ ռեկտորն այս շաբաթ կհեռացվի
18:05 Հող հանձնողին չենք հանդիպի․ Բաղանիսի բնակիչների մեծ մասը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպել
22:04 Անձրևային Գյումրիի «հմայքը»․ ֆոտոշարք
08:54 Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի․ Ժողովուրդ
08:05 Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ
23:22 Եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, կգտներ շուկաներ իր արտադրողների համար. ֆերմեր
21:22 Ակադեմիական քաղաքը կհանգեցնի արտագաղթին, ազգային դիմագծի աղավաղմանը. Ատոմ Մխիթարյան
16:05 Փաշինյանը Պուտինին չպետք է շնորհավորի․ հարցում
09:07 Սյունիքում բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր․ shamshyan.com
23:52 Բուհերի միավորումը պետք է կազմակերպել այնպես, որ չվնասի որոշ թիրախային խմբերի. ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր