Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:34 30-03-2023

Սյունիքի հարցում Իրանը պատրաստ է առճակատման․ Արթուր Վարդանյան

«Իմ կարծիքով՝ այս պահին սողացող պատերազմի մեջ ենք, որը կդառնա վերջնական պատերազմի սկիզբը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության առաջնորդ Արթուր Վարդանյանը։

Արթուր Վարդանյանը վստահեցնում է, որ պատերազմի հավանականությունը այս պահին մեծ է և ավելի մեծ, քան 44-օրյա պատերազմի նախօրեին։

«Ադրբեջանցիները հստակ են ասում՝ որ ճանապարհով են գնում։ Նրանք փորձում են մեզ պարտադրել իրենց ձևակերպած խաղաղությունը, որը, ըստ էության, խաղաղություն չէ, այլ վերջնական պարտություն է լինելու Հայաստանի համար։ Այս պարգայում կկորցնենք Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքի մարզից մի մաս, Տավուշից մի մաս։ Հայաստանը այսօր նվիրյալներով դիմադրում է իր հնարավորության չափով»,- մեկնաբանում է Արթուր Վարդանյանը։



Նրա խոսքով՝ լայնածավալ կուտակումներ կան Տավուշում․ «Զորքերի մեծ տեղաշարժ էլ կա, բայց այսօր լայնածավալ հարձակումը վաղ ենք համարում»։

Արթուր Վարդանյանը ասում է, որ թշնամու հիմնական նպատակը Արցախը մեկուսացնելը չէ, այլ ցանկանում են նույն շրջափակումը իրականացնել նաև Սյունիքում։

«Սրանով հայերիս կստիպեն վերջնական համաձայնագրի գնալ, որով Սյունիքը կդառնա Թուրքիայի խալին, իսկ Արցախը կհանձնվի Ադրբեջանին։ Մենք դրա դեմ ենք պայքարում, ու դա տեղի չի ունենալու։ Այս պահին մեր հաղթելու հնարավորությունը տասն անգամ գերազանում է 44-օրյա պատերազմում մեր ունեցածին»,-հայտարարում է Արթուր Վարդանյանը։



Ասում է, որ կան հնարավորություններ և հավանականություններ, որոնք գերազանցում են 44-օրյա պատերազմի իրավիճակային պայմաններին․ «Մենք ձեռք ենք բերել փորձ, գիտենք, թե ինչպես են կռվում ադրբեջանցիները, և որոնք են նրանց թուլությունները։ Տղաներից շատերը ռազմական մեծ փորձ չունեին 44-օրյայի ժամանակ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փուլ էր, որը մեզ համար անսպասելի էր։ Մենք, ցավոք, շատ զոհեր ունեցանք, բայց հասկացանք, թե ինչպես են կռվում թուրքերը։ Հիմնականում ադրբեջանցիերը շատ վախկոտ են։ Ես եղել եմ առաջնագծում և արձանագրում եմ, որ նրանք առաջին իսկ կրակոցից փախչում են։ Հաջորդ քայլը նրանց՝ ԱԹՍ օգտագործել է։ Ադրբեջանցիները օգնություն ցուցաբերեցին Ուկրաինային և դրանով մեջքից հարվածեցին Ռուսաստանին։ Այս անգամ Ռուսաստանը հասկացավ, որ Ադրբեջանը ոչ կայուն պետություն է, որտեղ Ալիևը խաղում է արևմտյան ուժերի կանոններով։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը այս անգամ ամեն ինչ անելու է Ադրբեջանին պատժելու համար»։

Արթուր Վարդանյանը համախմբման կոչ է անում։ Ասում է, որ եթե Ադրբեջանը գնա սադրանքի Սյունիքի հարցում, Իրանը պատրաստ է առճակատման։
adv_banner

Ամենից շատ դիտված

16:43 Տեսախցիկն արձանագրել է Երևանում Mazda-ի ողբերգական ավտովթարի պահը․ բացառիկ տեսանյութ․ shamshyan.com
22:10 Վարար անձրևի և քամու հետևանքով Երևանում երթևեկությունը կաթվածահար է
21:56 Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի․ shamshyan.com
11:07 Գեղարքունիքի մարզում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց․ shamshyan.com
14:01 Տգիտությունը սահմաններ չունի․ մոդելի կիսամերկ ֆոտոշարքը Մատենադարանում
11:48 «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը կրկին վթարվել է․ Արաբկիրը ջուր չունի
09:20 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
18:00 Ինչո՞ւ է «Արցախբանկ»-ը բարձր փոխարժեքով քաղաքացիներից դոլար գնում
23:11 Վթարված մեքենայի ուղևորները ժամերով մնացել են արև-անձրևի տակ․ բարձիթողի վիճակ ուղևորափոխադրումների ոլորտում
15:35 Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» պնդմանը

Ձեզ գուցե հետաքրքրի