Արտաքին 3 տարի առաջ - 15:10 30-03-2023

Ադրբեջանը վճռական է խաղաղության հաստատման և հայ բնակչության «վերաինտեգրման հարցում». Բայրամովը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ այդ երկրի նախագահ Իսհակ Հերցոգի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 30 տարիների ընթացքում հաստատված երկկողմ համագործակցության օրակարգի մասին, որը զարգանում է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և այլ ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իսրայելի ղեկավարների սերտ շփումները։

Կողմերն ընդգծել են, որ Իսրայելու Ադրբեջանի դեսպանատան բացումը երկկողմ արաբերությունների զարգացման ցուցանիշ է։ Բացի այդ Ադրբեջանի արտգործնախարարը և Իսրայելի նախագահը փաստել են, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունները և բարձր մակարդակի այցերը կարևոր դեր են խաղում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը հակառակ կողմին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, այսպես կոչված «ազատագրված տարածքներում» Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների մասին։ Բայրամովը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ «ռազմաքաղաքական սադրանքների, պարտավորություններից խուսափելու միջոցով բանակցությունների իմիտացիա ստեղծելու, ականների սպառնալիքը շարունակելու, ինչպես նաև իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից սահմանված կարգով դուրս չբերելու մեջ»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե, իբր «Հայաստանը վերջին շաբաթներին շարունակել է ագրեսիվ հռետորաբանությունն ու գործունեությունը»։ Նա շեշտել է, որ «Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, ինչպես նաև հայ բնակիչների վերաինտեգրման հարցում (նկատի ունի Արցախի բնակչությանը-խմբ)»։

Իսրայելի նախագահն իր հերթին նշել է, որ իր երկիրը կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը, որն իր ռազմավարական գործընկերն։ Նա վստահություն է հայտնել, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կարևոր դեր կխաղա հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը