Արտաքին 3 տարի առաջ - 20:10 03-02-2023

Բայրամովը կրկին Հայաստանին մեղադրում է «միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Բերձորի միջանցքի հարցում «միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պյոտր Սիյարտոյի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ Բայրամովը իր հունգարացի գործընկերոջը ներկայացրել է հետհակամարտային ժամանակաշրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերին, որոնք ուղղված են խաղաղության օրակարգն առաջ մղելուն։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի «ռազմաքաղաքական սադրանքներին, որոնք խաթարում են այս գործընթացը»։

Բայրամովը հայտնել է, որ Բերձորի ճանապարհին տեղի ունեցած «սադրանքներն առաջացրել են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդարացի բողոքը»։ Նա պնդել է, որ իրադարձությունների հետ կապված հայկական կողմի «անհիմն հայտարարությունները նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպման ընթացքում տեղեկություններ է հայտնել նաև օկուպացված Քաշաթաղի շրջանումի իրականացվող վերականգնողական և վերակառուցման աշխատանքների մասին։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան ակտիվիստները» 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը և մինչև այսօր հրաժարվում են այն բացել։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ «ակցիան իրականացվում է բնապահպանական նկատառումներով, իսկ ճանապարհը բաց է քաղաքացիական բնակչության և բեռների տեղափոխման համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը