Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:15 10-08-2023

Բայրամովը Հայաստանին մեղադրում է Լաչինի անցակետի նկտամամբ «սադրանքները շարունակելու մեջ»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Բայրամովն իր խոսքում հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ նշելով, որ «Հայաստանը միտումնավոր տարածաշրջանում սրում է իրավիճակը և խանգարում խաղաղ գործընթացին»։

Ադրբեջանի արտգործնախարարն անընդունելի է համարել «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումից հրաժարումը, ինչպես նաև երկրի ներքին գործերին միջամտությունը»։ Նա պնդել է, որ «Հայաստանը շարունակում է սադրանքները Լաչինի սահմանային անցակետի դեմ, սակայն, չնայած դրան, Ադրբեջանը պայմաններ է ստեղծում երկու ուղղություններով հայազգի բնակիչների անցման համար»։

Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ չնայած Ադրբեջանն առաջարկում է Ակնա (Աղդամ-խմբ)-Ստեփանակերտ ճանապարհով և այլ ուղիներով բեռնափոխադրումներ իրականացնել, սակայն հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների հարցում և հրաժարվում է այդ ճանապարհներով բեռնափոխադրել։ Նա ասել է, որ դա հերթական անգամ ապացուցում է, որ շրջափակման եւ հումանիտար իրավիճակի մասին հայկական կողմի հայտարարությունները քաղաքական շահարկումներ են։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի